Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ում դեմ են արտահայտվել Ռուսաստանի մասնակցությանը G20-ի գագաթնաժողովին
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանը «բարոյական իրավունք չունի» ներկա գտնվելու Մեծ քսանյակի գագաթնաժողովին, քանի դեռ Ուկրաինայում ռազմական հատուկ օպերացիան շարունակվում է: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Բրիտանիայի ԱԳ նախարար Լիզ Թրասը հաստատել է G20-ի գագաթնաժողովի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու մտադրությունը:
G20-ի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերին, Բալի կղզում:
Սկզբում մի շարք արևմտյան երկրներ՝ առաջին հերթին ԱՄՆ-ը և Կանադան, առաջարկում էին Ռուսաստանին ընդհանրապես բացառել G20-ից, սակայն G20-ի մյուս երկրները չհամաձայնեցին հարցին նման ձևակերպմանը։ Ինդոնեզիան, որպես բարձր մակարդակով նախագահող, ընդգծում է, որ ցանկանում է միավորել G20-ը և կանխել դրա պառակտումը: