Հայաստանի 6 շախմատիստուհի կմասնակցի ԵԱ-ին
Հայաստանը 6 մասնակից կունենա Չեխիայի մայրաքաղաք Պրահայում օգոստոսի 20-ին մեկնարկելիք շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնությունում։
Հայաստանը կներկայացնեն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Մարիա Գևորգյանը, հաղորդում է ՀԱՕԿ-ի լրատվականը:
Շվեյցարական մրցակարգով կանցկացվի 11 տուր: Էլինա Դանիելյանը կփորձի պաշտպանել անցած տարի նվաճած Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։
1-9-րդ տեղեր գրավածները կնվաճեն 2023թ. աշխարհի գավաթի խաղարկության ուղեգիր։