Իրանը ՀՕՊ համակարգեր է ցուցադրել Army-2022-ին
Army-2022 ֆորումի Իրանի ստենդում ներկայացված են հակաօդային պաշտպանության համակարգեր, այդ թվում՝ մինչեւ 200 կիլոմետր հեռավորության վրա անօդաչու թռչող սարքեր խոցող համակարգեր, հաղորդում է ՌԻԱ-ն։
AD-08 արտադրանքը հիմնականում նախատեսված է անօդաչու թռչող սարքերին, ուղղաթիռներին եւ ցածր թռչող թիրախներին դիմակայելու համար. այն աշխատում է կարճ հեռավորության վրա, առավելագույնը 8 կիլոմետր հեռավորության վրա եւ առավելագույնը 5 կիլոմետր բարձրության վրա, կարող է խոցել մնչեւ չորս թիրախ միաժամանակ:
Համալիրի հաջորդ համակարգը՝ AD-120, գործում է մինչեւ 120 կիլոմետր հեռավորության վրա եւ մինչեւ 27 կիլոմետր բարձրության վրա։
Շարքի ամենաերկար հեռահարության արտադրանքը՝ AD-200-ը, կարող է տեղորոշել մինչեւ վեց թիրախ՝ մինչեւ 27 կիլոմետր բարձրությամբ եւ մինչեւ 200 կիլոմետր հեռավորության վրա: