Հայաստանի շախմատի հավաքականը՝ Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոն, Ուզբեկստանը՝ չեմպիոն
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի վերջին տուրում կրկին հաղթեց, սակայն այդ հաղթանակը մեր հավաքականին չապահովեց օլիմպիական ոսկին։
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը 44-րդ Համաշխարհային Օլիմպիադայի փոխչեմպիոնն է։ Այս մասին հայտնում է ՖԻԴԵ–ի պաշտոնական կայքը։
Ուզբեկստան–Նիդերլանդներ մրցապայքարում ուզբեկները հաղթանակ տոնեցին և վաստակեցին չեմպիոնի տիտղոսը։
Բրոնզե մեդալակիր է Հնդկաստանի երկրորդ թիմը: