Ալժիրում առաջին անգամ հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն Ռուսաստանի հետ
«Shantnews»-ի փոխանցմամբ՝ նոյեմբերին Ալժիրում առաջին անգամ Ռուփախանցմամբ՝ սաստանի հետ համատեղ հակաահաբեկչական զորավարժություններ կանցկացվեն: «Անապատի վահան-2022» զորավարժությունների անցկացման մասին հայտնել է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն:
Մանևրումները կանցկացվեն Համագիր զորակայանում, դրանց թեման անապատում ահաբեկիչների որոնման և ոչնչացման մարտավարական գործողություններն են: Միջոցառմանը կմասնակցեն Հյուսիսային Կովկասում տեղակայված մոտոհրաձգային միավորումների մոտ 80 զինծառայողներ և 80 ալժիրցի զինծառայողներ:
Հարավային ռազմական օկրուգի հաղորդմամբ՝ ռուս-ալժիրյան առաջին համատեղ մարտավարական վարժանքները կայացել են 2021 թվականի հոկտեմբերին, Հյուսիսային Օսիայի Տարսկոյե զորակայանում՝ երկու կողմերից մոտ 200 զինծառայողի մասնակցությամբ: