Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն Ադրբեջանի թիմերի հետ
Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց ընտրանիները շարունակում են պայքարը Համաշխարհային Օլիմպիադայում:
Հնդկաստանի Չենայ քաղաքում ընթացող Օլիմպիադայի 10-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ընտրանին կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ: Այժմ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը մրցաշարային աղյուսակում կիսում է 2-3-րդ տեղերը:
Հայաստանի հավաքականը առավելության է հասել 7 թիմի նկատմամբ՝ Մադագասկարի, Անդորրայի, Եգիպտոսի, Ավստրիայի, Անգլիայի, Հնդկաստանի ( առաջին և երկրորդ թիմեր) ընտրանիների նկատմամբ, իսկ ԱՄՆ-ի հետ հանդիպումն ավարտել էր ոչ-ոքի և պարտվել է Ուզբեկստանի ընտրանուն:
Կանանց հավաքականը նույնպես ուժերը կչափի ադրբեջանցիների հետ: 9-րդ տուրից հետո Հայաստանի կանանց թիմը մրցաշարային աղյուսակում 7-րդն է: