Ինչ-որ մեկին դուր գալու համար ես չեմ պատրաստվում սոված մնալ. Ջեննիֆեր Լոուրենս (լուսանկարներ)
Դերասանուհի Ջեննիֆեր Լոուրենսը դեմ է հոլիվուդյան ստանդարտներին համապատասխանելու համար սոված մնալուն:
Վերջերս տված հարցազրույցի ժամանակ 23-ամյա Լոուրենսն ասել է.
«Բոլորը համարում են, որ եթե դու չունես այնպիսի տեսք, ինչպես ամսագրերի շապիկների մոդելներն են, ապա որևէ բան չունես անելու Հոլիվուդում: Պարզապես պետք է ուշադրություն չդարձնել նման բաների վրա: Մոդելային արտաքին ունենալու համար սոված մնալը պարզապես հիմարություն է»: