Լեդի Գագան փոխե՞լ է իր ոճը (լուսանկարներ)
Լեդի Գագան էպատաժային և տպավորիչ կերպարների վարպետ է: Օրերս իր նոր՝ ARTPOP ալբոմի գովազդի ընթացքում նա այցելել է Մանհեթենում գտնվող Sirius ռադիո: Երգչուհու զգեստը զարմացրել է նույնիսկ իր ամենահին երկրպագուներին:
27-ամյա Գագան հագել էր կարճ զգեստ, սպիտակ մեծ գլխարկ, բարձրակրունկ կոշիկներ և Versace ապրանքանիշի պայուսակ, որը ձեռք էր բերել հաջորդ տարվա գարուն-ամառ հավաքածուհից:
Հատկապես ուշադրություն է պետք դարձնել երգչուհու կոշիկներին. նա հազիվ է կարողանում դրանցով քայլել: Մի՞թե Գագան կորցրել է բարձրակրունկների վրա քայլելու կարողությունը: