Մոսուլում հրթիռակոծվել է թուրքական հյուպատոսարանը
Հրթիռակոծվել է Իրաքի Մոսուլ քաղաքում տեղակայված Թուրքիայի Հյուպատոսարանը։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Կատարվածի վերաբերյալ դատապարտող հայտարարություն է տարածել Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը և սպառնացել հրթիռակոծությունն իրականացրած կողմին, որոնց որակել է որպես ահաբեկիչներ։
Թուրքական աղբյուրների փոխանցմամբ' հյուպատոսարանի շենքի վրա արձակվել է 4 հրթիռ, սակայն կատարվածի արդյունքում սպանվածներ և վիրավորներ չկան։