Հնագետները հայտնաբերել են անգլիական խորտակված նավերից ամենահինը
Բորնմութի համալսարանի հնագետները, որոնք հետազոտություններ են իրականացնում ջրի տակ, Անգլիայի Դորսեթ քաղաքի ափերի մոտ հայտնաբերել են միջնադարյան նավի եւ դրա բեռների մնացորդները, որոնք թվագրվում են 13-րդ դարին:
Նավի մնացորդները շատ հազվագյուտ են, եւ 11-14-րդ դարերին անգլիական ջրերում խորտակված ոչ մի նավ հայտնի չէ։
Գտածոն դարձել է անգլիական ամենահին խորտակված նավը:
Մնացորդների վրա հայտնաբերվել են մարմարե տապանաքարեր՝ խաչերի պատկերով փորագրությամբ, ինչը չի համապատասխանում այդ ժամանակվա տապանաքարերի արտադրության մասին պատկերացումներին: