Միկա Բադալյանի հետազոտությունը ավարտվեց. արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է․ Արսեն Բաբայան
Միկա Բադալյանի հետազոտությունը «Հանրապետական» հիվանդանոցում ավարտվեց. Ախտորոշումը հրապարակել չեմ կարող, քանի որ օրենսդրությամբ չի թույլատրվում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Իշխանությանը կոչ եմ անում քաղբանտարկյալ Միկա Բադալյանին անհապաղ ազատ արձակել: Արձանագրված առողջական վիճակը վտանգավոր է: Համոզված եմ, որ առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի հետ և նա ունի հատուկ խնամքի կարիք»,- գրել է Արսեն Բաբայանը:
Հիշեցնենք՝ այսօր կտրուկ վատացել է «Ազատագրում» շարժման ղեկավար, բլոգեր, հասարակական գործիչ Միքայել Բադալյանի առողջական վիճակը։ Բադալյանը կալանավայրից տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։