Հայաստանի տարբեր շրջաններում հուլիսի 21-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Հայաստանի տարբեր շրջաններում հուլիսի 21-ին սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ։ Արմավիրի մարզում, ինչպես նաեւ Արագածոտնի նախալեռներում եւ Կոտայքում երեկոյան ժամերին կնկատվի հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 13-16 մ/վրկ։ Կսկսվի օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին քամին կուժեղանա՝ 13-16 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +22+24, վաղը ցերեկը՝ +36+38 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +25+29,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +27+29,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +19+21, ցերեկը՝ +33+36,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +24+27,
Լոռիում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +21+25,
Տավուշում գիշերը՝ +14+19, ցերեկը՝ +26+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +10+14, ցերեկը՝ +26+29,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +35+37,
Արարատում գիշերը՝ +22+25, ցերեկը՝ +37+39,
Արմավիրում գիշերը՝ +19+22, ցերեկը՝ +36+38,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+28,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +36+39,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +20+25, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +25+29,
Արցախում գիշերը՝ +20+24, ցերեկը՝ +33+36։