Ադրբեջանական փաստաթղթերում այսուհետ Հայաստանի քաղաքներն ու գյուղերը նշվելու են ադրբեջանական տեղանուններով
Ադրբեջանում փոխվում է Հայաստանում գրանցված փաստաթղթերի վերականգնման կարգը։
Մասնավորապես, խոսքն անվանումների մասին է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանում կազմված քաղաքացիական կացության ակտերի վերականգնման ժամանակ տեղանունները «գրանցվելու են՝ հաշվի առնելով գիտությունների ակադեմիայի հանձնարարականները ադրբեջանական տեղանունների համապատասխանության վերաբերյալ»։
Որոշման համաձայն, եթե անհնար է ստանալ արտասահմանում ստացած քաղաքացիական ակտի գրանցման գրառումը կամ տեղեկություն այդ մասին, ապա գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչություններն այդ ակտը վերականգնում են եւ տալիս համապատասխան վկայական։ Գրանցման բաժինները կամ հյուպատոսական վարչությունները քաղաքացիական կացության ակտի վերականգնման մասին տեղեկությունն ուղարկում են գրանցման մարմին (բացի Հայաստանի Հանրապետությունից), որտեղ կա ակտի նախնական գրանցումը։