Մտքեր են փոխանակվել Հայաստանում արևային էներգետիկայի և գեոթերմալ ռեսուրսների զարգացման հեռանկարների շուրջ
Նախարար Վահան Քերոբյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորած պատվիրակությանը։
Հյուրերը ներկայացրել են իրենց ընկերության գործունեությունը, որն առնչվում է մասնավորապես էներգետիկ համակարգերին, մեքենաշինությանը և սարքաշինությանը, քիմիական արտադրությանը և արտադրական այլ ոլորտներին։
Նախարարը ներկայացրել է Հայաստանի արդյունաբերության տարբեր ճյուղերում ներկա վիճակը, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական օժանդակության, ինչպես նաև տնտեսության արդիականացման ծրագրերը։
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանում արևային էներգետիկայի և գեոթերմալ ռեսուրսների զարգացման հեռանկարների, դրանց կիրառելիության տեխնիկական, բնապահպանական և տնտեսական հայեցակարգերի շուրջ։