Կրեմլը ներկայացրել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի ղեկավարների բանակցությունների թեմաները
Իրանի և Թուրքիայի հետ երկկողմ համագործակցության հարցերը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությունը, կլինեն այս երկու երկրների նախագահների հետ բանակցությունների հիմքում, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ինչպես ավելի վաղ նշել էր Պեսկովը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թեհրան այցի ընթացքում կհանդիպի Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի, Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ, ինչպես նաեւ կայցելի Իրանի գերագույն կառավարիչ Ալի Խամենեիին։
«Իհարկե, մենք հնարավորություն կունենանք քննարկել երկկողմ հարաբերությունները, առաջին հերթին՝ Իրանի եւ Թուրքիայի հետ առեւտրատնտեսական կապերը, ինչպես Իրանի, այնպես էլ Թուրքիայի հետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հեռանկարներն ու բոլոր եղանակները»,- ասել է Պեսկովը։
Նրա խոսքով, Թուրքիայի եւ Իրանի գործընկերների հետ Պուտինի հանդիպումը կանցկացվի հաջորդականությամբ, այն շատ կարեւոր է եւ արդիական, սա տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները քննարկելու լավ հնարավորություն է։
«Քանի որ պետությունների՝ Իրանի, Թուրքիայի, Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են հանդիպել Թեհրանում, այնտեղ հանդիպումը պետք է տեղի ունենար հերթով։ Հանդիպումը շատ կարեւոր եւ արդիական է, բացի այդ, նշված պետությունների ղեկավարների հետ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրները քննարկելու լավ հնարավորություն է։ Հենց այդ պատճառով է դա տեղի ունենում Թեհրանում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է Պուտինը հենց Թեհրան այց կատարում։