Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Կոսովոյին
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականն ավարտել է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
Կայացած վերջին մրցավեճում Հայաստանի հավաքականը 64:70 հաշվով պարտվել է Կոսովոյի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Մերի Գրիգորյանն էր՝ վաստակած 17 միավորով։ Հաղորդում է ArmSport.am-ը։