ԵՄ-ն աջակցություն է հայտնում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու երկկողմ որոշմանը․ Կլաար
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր միկրոբլոգում հայտարարել է, որ ԵՄ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում անցկացնելու երկկողմ որոշմանը։
«Այսօր հիանալի հանդիպումներ են եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եւ փոխվարչապետ Մուստաֆաեւի հետ։
Գնահատեցի խաղաղ գործընթացի վիճակը։
Նաեւ ԵՄ աջակցությունը հայտնեցի Վրաստանում արտգործնախարարների հանդիպում անցկացնելու Հայաստանի եւ Ադրբեջանի երկկողմ որոշմանը»,- գրել է նա։