Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց Կիպրոսին
Կանանց Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության խմբային փուլում:
Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 53-62 հաշվով պարտվեց Կիպրոսի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Միկայելա Սավվան էր՝ վաստակած 27 միավորով:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 22 միավորով:
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով Ալբանիայի հետ: