Ռուս արտահանողները Վրաստանի տարածքով կսկսեն հեղուկացված նավթային գազի մատակարարումները Բուլղարիա
Ռուս արտահանողները հուլիսին կսկսեն հեղուկացված նավթային գազի (ՀՆԳ) մատակարարումը Բուլղարիա՝ վրացական սեւծովյան Փոթի նավահանգստի միջոցով, քանի որ արտահանման ավանդական ուղիները մնում են փակ, հաղորդում է Reuters-ը:
Refinitiv Eikon-ի երկաթուղային տվյալների համաձայն՝ այս ամիս մոտ 3000 տոննա ՀՆԳ Սուրգութից երկաթուղով կտեղափոխվի վրացական Փոթի, այնուհետև ծովային լաստանավով՝ Վառնա։
Ըստ թրեյդերների տվյալների՝ Բուլղարիան ամսական սպառում է մոտ 30-35 հազար տոննա ՀՆԳ։
Refinitiv Eikon-ի տվյալների համաձայն՝ արտահանման սահմանափակ հնարավորությունները հանգեցրել են արտասահմանում ռուսական ՀՆԳ-ի մատակարարումների նվազման՝ 2022 թվականի սկզբի ամսական մոտ 370 000 տոննայից մինչեւ մայիսին 250 000 տոննա:
Այնուամենայնիվ, այս երթուղիով առաքումները դեռեւս շահութաբեր են՝ համեմատած ներքին շուկայում վաճառքի հետ՝ Ռուսաստանում ՀՆԳ-ի գների անկման պատճառով, ասում են թրեյդերները: