Պավել Մանուկյանին վիրահատել են
Պավել Մանուկյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Բազմաթիվ բողոքների և դիմումների հեղեղման արդյունքում 15 օր առաջ Պավել Մանուկյանին «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Իզմիրլյան» ԲԿ:
Բժշկական կենտրոնի հոգատար և բարեխիղճ ծառայությունների շնորհիվ բավականին ծայրահեղ առողջական վիճակում գտնվող Պավել Մանուկյանի առաղջությունը բարելավվել է: Այսօր նրան վիրահատել են: Նրա առաղջական վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Հուսանք մինչև հաջորդ վիրահատական միջամտությունը, որը անհետաձգելի անհրաժեշտություն է Պավել Մանուկյանը ազատ կարձակվի պատիժը կրելու հետ հիվանդությունների անհամատեղելիության հիմքով»: