Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը պարտվեց Անդորրային
Հայաստանի Մ16 տարեկանների հավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում:
Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, առաջին խաղում Հայաստանի հավաքականը 76-97 հաշվով պարտվեց Անդորրայի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը անդորրացի Գերնի Վինաս Սուարեսն էր՝ վաստակած 28 միավորով:
Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Մոլդովայի հետ: