Բասկետբոլի կանանց Հայաստանի Մ20 հավաքականը պարտվեց Իսրայելին
Կանանց Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը շարունակում է իր ելույթները Եվրոպայի առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում:
Ինչպես փոխանցում են ֆեդերացիայից, երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 40-102 հաշվով զիջեց Իսրայելի հավաքականին:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողն Ալիս Հատոկան էր՝ վաստակած 20 միավորով:
Անցկացրած առաջին խաղում Հայաստանը 49-46 հաշվով հաղթել էր Վրաստանին:
Հայաստանի հավաքականը երրորդ հանդիպումը կանցկացնի հուլիսի 13-ին` մրցելով Գերմանիայի հետ: