Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ Արեւմուտքի պատժամիջոցները նպատակին չեն հասել
Բրազիլիայի նախագահ Ժայիր Բոլսոնարուն ասել է, որ Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ մտցված պատժամիջոցները նպատակին չեն հասել, տեղեկացրել է Reuters-ը։
«Տնտեսական պատնեշները, որոնք Միացյալ Նահանգները եւ Եվրոպան մտցրել են Ռուսաստանի դեմ, չեն գործել»,- ասել է Բոլսոնարուն կողմնակիցներին՝ ավելացնելով, որ իր դիրքորոշումը Պուտինի եւ պատերազմի հանդեպ «հավասարակշռված» էր։
Նրա խոսքով՝ այդ դիրքորոշումը իրեն թույլ է տվել Ռուսաստանից ձեռք բերել պարարտանյութեր, ինչը կարեւոր է Բրազիլիայի գյուղատնտեսության համար։ Նա նաեւ ասել է, որ Ռուսաստանը կիսում է Բրազիլիայի մտավախությունը Ամազոնիայի «ինքնիշխանության» առիթով։
Հունիսին Բոլսոնարուն եւ Պուտինը հեռախոսով քննարկել են գլոբալ պարենային անվտանգությունը եւ հաստատել ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու իրենց մտադրությունը։