ԱՄՆ-ը «ափսոսում» է, որ թուրքական իշխանությունները որոշել են փակել «Голос Америки»-ի և DW-ի կայքերի հասանելիությունը
«ԱՄՆ-ը «ափսոսում» է, որ թուրքական իշխանությունները որոշել են փակել «Голос Америки»-ի և DW-ի կայքերի հասանելիությունը։
«Մենք ափսոսում ենք, որ Թուրքական ռադիոյի եւ հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել փակել «Голос Америки»-ի եւ DW-ի թուրքական ծառայությունների վեբ-կայքերի հասանելիությունը՝ Թուրքիայում ուժեղացնելով պետական վերահսկողությունը կարծիքների արտահայտման ազատության եւ ԶԼՄ-ների ազատության նկատմամբ։ Ազատ մամուլը անհրաժեշտ է ամուր դեմոկրատիայի համար»,- Թվիթերում գրել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։