Ռուսաստանի հարավում և կենտրոնական մասում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև հուլիսի 12-ը
Ռուսաստանի Դաշնության հարավում եւ կենտրոնական մասում թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչեւ հուլիսի 12-ի ժամը 03.45-ը (Մոսկվայի ժամանակով)։ Այս մասին տեղեկացվել է «Ռոսավիացիա»-ի կայքում։
Վերջին անգամ այդ ռեժիմը երկարացվել էր մինչեւ հուլիսի 6-ը։
Այսպիսով, նշված ժամանակաընթացքում բոլոր չվերթները չեղարկվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում։
Ավիաընկերություններին խորհուրդ է տրվել ուղեւորներին փոխադրելու համար օգտվել այլընտրանքային՝ Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայաններից։
Ռուսաստանյան մյուս օդանավակայաններն աշխատում են սովորական ռեժիմով։