Պավել Մանուկյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ
Ազատամարտիկ, «Սասնա ծռեր-1» գործով ազատազրկման դատապարտված Պավել Մանուկյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ, որտեղ առաջիկայում պետք է ենթարկվի վիրահատության։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2021թ հունիսի 24-ին հրապարակել է «Սասնա ծռեր» գործով դատավճիռը, համաձայն որի՝ Արայիկ Խանդոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մահվան հիմքով, Պավել Մանուկյանը մեղավոր է ճանաչվել՝ դատապարտվելով ազատազրկման՝ 7 տարի 8 ամիս ժամկետով, Վարուժան Ավետիսյանը՝ 7 տարի 4 ամիս, Մխիթար Ավետիսյանը 7, 5, Էդվարդ Գրիգորյանը՝ ՝6,5 տարի, Գագիկ Եղիազարյանը՝ 7 տարի 5 ամիս, Արեգ Կյուրեղյանը՝ 7 տարի 1 ամիս, Սեդրակ Նազարյանը՝ 8 տարի 2 ամիս ժամկետով։