Ժերար Պիկեն և երգչուհի Շակիրան պատրաստվում են դատական գործընթացի
Կոլումբիացի երգչուհի Շակիրան «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեից բաժանվելուց հետո ցանկանում է իրենց երկու ընդհանուր որդիներին տանել Մայամի, որտեղ ապրում են իր եղբայրները, իսկ ֆուտբոլիստը մտադիր է կանխել դա։ Այս մաիսն հայտնում է Marca-ն։
Երգչուհին եւ ֆուտբոլիստն անցյալ ամիս հայտարարեցին իրենց բաժանման մասին։ Զույգը երկու որդի ունի՝ 10-ամյա Միլանն ու 8-ամյա Սաշան։ Իսկ այժմ նախկին ամուսինները քննարկել են ընդհանուր երեխաների խնամակալության հարցը։ Պիկեն համաձայն չէ, որ Շակիրան ծրագրում է երեխաներին Ամերիկա տանել։ Դրանից հետո երգչուհին զայրացել է ու սպառնացել բացահայտել նախկին զուգընկերոջ գաղտնիքները։
«Շակիրան պատրաստ է ամեն ինչի։ Նրան անծանոթ չէին Պիկեի սիրախաղերը, բայց նա երբեք չէր մտածի, որ նա դավաճանում է իրեն: Նա ստիպված կլինի խաղարկել հաղթաթուղթը: Նա այժմ ունի մարդիկ, որոնք տեղեկատվություն են փնտրում եւ մանրամասն հաշվետվություն են կազմում Պիկի ու նրա պահվածքի մասին», - հայտնել է աղբյուրը: