Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհնեեգի ժամանակ իջել է պատվո հարթակից և որակազրկվել
Հայկ Պապիկյանին պարտված ադրբեջանցին Հայաստանի օրհնեեգի ժամանակ իջավ պատվո հարթակից: Այս մասին տեղեկանցնում է Ըմբշամարտի ֆեդերացիան։
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան տեղում բողոք ներկայացրեց Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային և այդ մարզիկը որակազրկվեց ու հեռացվեց։
Տեղի ունեցավ նոր պարգևատրություն։
Հիշեցնենք, որ Հռոմում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում 70 կգ քաշային Հայկ Պապիկյանը վճռորոշ գոտեմարտում հաղթեց ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին և հռչակվեց Եվրոպայի չոմպիոն: