Եվրահանձնաժողովը Ռուսաստանին թույլ կտա վերսկսել Կալինինգրադ փոխադրումները. Der Spiegel
Եվրահանձնաժողովը պատրաստվում է թույլ տալ Ռուսաստանին վերսկսել Կալինինգրադ փոխադրումները Լիտվայի տարածքով՝ փոխանցում է Der Spiegel շաբաթաթերթը:
Նշվում է, որ այդ կապակցությամբ Եվրահանձնաժողովը մտադիր է պարզաբանում հրապարակել առաջիկա օրերին: Մոսկվային կթույլատրվի օգտագործել տարանցիկ երթուղին բոլոր ապրանքների համար՝ միայն սահմանափակ քանակությամբ։
Փաստաթղթի նախագծի համաձայն՝ պատժամիջոցների տակ գտնվող ապրանքների ներմուծման ծավալները պետք է համաչափ լինեն մինչև փետրվարի 24-ը իրականացվող մատակարարումներին: