Հայաստանի հավաքականի ավագը մերժել է «Մալագա» տեղափոխվելու առաջարկը
Իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը մերժել է վարձակալությամբ «Մալագա» տեղափոխվելու առաջարկը, քանի որ ավելի լավ տարբերակի ակնկալիք ունի՝ տեղեկացնում է eldesmarque-ն։
Չնայած ակումբների միջև բանակցությունների հաջող ընթացքին՝ 28-ամյա ֆուտբոլիստը չի ցանկանում խաղալ Իսպանիայի Լա լիգա 2-ի թիմում, քանի որ Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնում մնալու հույս ունի։ Հարոյանն առաջարկներ ունի ուժեղագույն լիգայի այլ թիմերից։
Հարոյանը չի բացառում «Կադիսի» հետ պայմանագիրը խզելու հնարավորությունը։ «Կադիսի» հետ հայ պաշտպանի պայմանագիրը գործում է մինչև 2023 թվականի ամառ: