Հուլիսի 1-ից Ուկրաինան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի վիզային ռեժիմ է մտցնում
Ուկրաինան հուլիսի 1-ից Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների մուտքի վիզային ռեժիմ է մտցնում։
Ուկրաինայի ԱԳՆ-ում նշել են, որ վիզայի առկայությունը ռուսաստանցիների համար երկրի տարածք մուտքը չի երաշխավորում, քանի որ վերջնական որոշում կայացնում են սահմանապահները։
Այժմ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ուկրաինական վիզա ստանալ VFS Global ընկերության վիզային կենտրոններում, որոնք գտնվում են ռուսաստանյան ութ քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Կալինինգրադում, Կազանում, Նովոսիբիրսկում, Դոնի Ռոստովում եւ Սամարայում։ Վիզային միջնորդությունները կստուգվեն ուկրաինական հաստատությունների կողմից երեք երկրներում՝ ելնելով ուկրանիական իրավասու մարմինների հետ նրանց համագործակցությունից։