Վրաստանի վարչապետի հետ քննարկել ենք Վրաստանին քաղաքական եւ գործնական աջակցություն տրամադրելու հարցը․ Սթոլտենբերգ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հետ քննարկել ենք Վրաստանին քաղաքական եւ գործնական աջակցություն տրամադրելու հարցը։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը։
«Ես հանդիպել եմ Վրաստանի վարչապետի հետ, մենք քննարկել ենք, թե ինչպես ամրապնդել մեր գործնական, քաղաքական գործընկերությունը եւ աջակցությունը Վրաստանին։ Մենք կամրապնդենք Վրաստանին եւ՛ գործնական, եւ՛ քաղաքական աջակցությունը միջոցառումների նոր փաթեթով, որը կօգնի նրան զարգացնել սեփական կարողությունները եւ բարձրացնել ճկունությունը:
Մենք նախատեսում ենք նաեւ լրացուցիչ անձնակազմ տրամադրել Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակին։ Այնուհետեւ մենք ունենք այլ տարրեր, ինչպիսիք են Թբիլիսիի ուսուցման եւ գնահատման կենտրոնը, այլ տարրեր, որոնք կարող են ամրապնդել մեր գործընկերությունը Վրաստանի հետ:
Մենք աջակցում ենք 2008 թվականին Բուխարեստի գագաթաժողովում ընդունված անդամակցության որոշմանը»,-ասել է Սթոլտենբերգը։