Շախմատի 16-րդ կարգի շրջանային մրցաշարում 2-րդ և 3-րդ տեղերը նվաճել են Հայաստանի ներկայացուցիչները
Ամփոփվել է Ստեփան Ավագյանի հիշատակին նվիրված 16-րդ կարգի շրջանային մրցաշարը, որը հունիսի 22-29-ն անցկացվել է Ջերմուկում:
Մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել Իրանի ներկայացուցիչ Ամին Թաբաթաբան:
Երկրորդ տեղը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը (Հայաստան), երրորդ տեղում դարձյալ Հայաստանը ներկայացնող Շանթ Սարգսյանն է:
Չորրորդ տեղը հավասարապես կիսել են Նիհալ Սարինը (Հնդկաստան), Ալեքսանդր Դոնչենկոն (Գերմանիա), Նիեման Հանս Մոկը (ԱՄՆ), Նգույեն Թայ Դայ Վանը (Չեխիա):
Մրցաշարին մասնակցում էին Հայաստանի, ԱՄՆ-ի, Չեխիայի, Գերմանիայի, Հնդկաստանի և Իրանի առաջատար շախմատիստները:
Մրցաշարն անցկացվել է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով՝ համաձայն ՖԻԴԵ-ի կանոնների: