Ես կվերադառնամ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից, կհրավիրեմ ասուլիս եւ բոլոր հարցերին կպատասխանեմ. Էդուարդ Աղաջանյանն անպատասխան թողեց Բերձորի ճանապարհը հանձնելու մասին հարցը
Ես կվերադառնամ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նիստից, կհրավիրեմ ասուլիս եւ բոլոր հարցերին կպատասխանեմ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:
Լրագրողները հարցեր ուղղեցին Բերձորը հանձնելու, նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցինչների հուլիսի 1-ին սպասվող հանդիպման վերաբերյալ, սակայն նա չպատասխանեց որեւէ հարցի՝ նշելով, որ ինքն արդեն ասաց, որ կվերադառնա, ասուլիս կտա. «Տպավորություն , որ դուք իմ ասածը չեք լսում»,-ասաց Աղաջանյանը: