Աշոտ Խաչատուրյանցը հեռացավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից
Աշոտ Խաչատուրյանցը հեռացավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնից։ Հրաժարականի մասին նա հայտարարել է այժմ ընթացող Պրեմիեր լիգայի ակումբների ժողողովում, հաղորդում է Sports.ru-ն։ Պաշտոնը ժամանակավորապես կզբաղեցնի Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղար, Ֆուտբոլի ազգային լիգայի (առաջին դիվիզիոն) նախագահ Ալեքսանդր Ալաեւը։
54-ամյա մասնագետը 2019թ․ նոյեմբերին նշանակվել էր Ռուսաստանի ֆուտբոլային միության մրցավարական կոմիտեի ղեկավար։ 2021թ․ հոկտեմբերին ռուսական Պրեմիեր լիգայի նախագահի պաշտոնում Աշոտ Խաչատուրյանցը փոխարինել էր Սերգեյ Պրյադկինին։
Ռուսաստանի առաջնությունը կմեկնարկի հուլիսի 15-ին։