Պեսկովն անհնար է համարել Ռուսաստանի անջատումը գլոբալ ինտերնետից
Ռուսաստանը գործնականում անհնար է անջատել գլոբալ ինտերնետից։ Այս մասին հունիսի 27-ին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի թվայնացման գծով հատուկ ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Մենք այնպես ենք պատրաստվել, որ ռուսաստանյան ինտերնետը շարունակի իր գոյությունը, անգամ եթե այն մեզ համար անջատեն»,- ասել է նա։
Պեսկովը հավաստիացրել է, որ այդ դեպքում կշարունակեն աշխատել տեղական ռեսուրսները, իսկ համաշխարհային ինտերնետի կոնեկտորները կմիացվեն։
Նրա խոսքով՝ ՌԴ-ն չի պատրաստվում անջատվել գլոբալ ինտերնետից։
Ռուսաստանի թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցությունների նախարար Մաքսուտ Շադաեւը հունիսի 7-ին տեղեկացրել էր, որ եթե երկիրն անջատվի ինտերնետ-թրաֆիկի փոխանակման եվրոպական կետերից, ՌԴ-ն հոսքերը կվերուղղորդի Ասիայով։
Մինչ այդ՝ մայիսի 25-ին Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կոչ է անում պատասխանատու կազմակերպություններին ինտերնետի զանգվածային անջատումներ չկատարել Ռուսաստանում, որպեսզի երկրի բնակիչները ցանցում տեղեկատվության ազատ հասանելիություն ունենան։