Ուկրաինայում առաջարկել են Ռուսաստանի հետ սահմանն ամրացնել ականապատ դաշտերով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները Գերագույն Ռադա են ներկայացրել Ռուսաստանի և Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանների ամրապնդման մասին օրինագիծը։
Օրինագիծը, որը կքննարկի Գերագույն Ռադան, նախատեսում է սահմանային գոտու ընդլայնում և դրա վրա պաշտպանական օբյեկտների կազմակերպում, այդ թվում՝ ականապատ դաշտերի ստեղծում։ Նախատեսվում է փոփոխություններ կատարել մի շարք օրենքներում, այդ թվում՝ «Ուկրաինայի պետական սահմանի մասին» օրենքում։