Հայաստանի առանձին վայրերում հունիսի 24-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ
Հայաստանի առանձին վայրերում հունիսի 24-ին գիշերը և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրևներ և ամպրոպ, տեղ-տեղ՝ կարկուտ։ Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ մինչեւ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ հաջորդ շաբաթվա սկիզբը էապես չի փոխվի։
Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ եւ երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ մինչեւ 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +14 +16, վաղը ցերեկը՝ +30 +32 աստիճան։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +21 +25,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +7 +10, ցերեկը՝ +23 +25,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +29 +31,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +6 +11, ցերեկը՝ +18 +24,
Լոռիում գիշերը՝ +7 +12, ցերեկը՝ +23 +26,
Տավուշում գիշերը՝ +11 +16, ցերեկը՝ +26 +30,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +18 +22,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +11 +15, ցերեկը՝ +27 +31,
Արարատում գիշերը՝ +15 +18, ցերեկը՝ +31 +33,
Արմավիրում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +30 +32,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5 +8, ցերեկը՝ +19 +22,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +30 +33,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +16 +20, ցերեկը՝ +30 +34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +10 +13, ցերեկը՝ +23 +26,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +16 +19, ցերեկը՝ +28 +33։