Իրանը վերջին ժամանակներս ընդհանրապես դիզվառելիք և բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, ուստի դիզվառելիքի և բենզինի մեծ մասը Հայաստան է գալիս Ռուսաստանից
Իրանը վերջին ժամանակներս ընդհանրապես դիզվառելիք եւ բենզին չի վաճառում արտաքին շուկաներում, ուստի դիզվառելիքի եւ բենզինի մեծ մասը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Այս մասին հունիսի 23-ին լրագրողների հետ զրույցում ասել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը։
Նա տեղեկացրել է, որ պարբերաբար փոխվում է Իրանից Հայաստան մատակարարվող դիզվառելիքի քանակությունը։
Դիզվառելիքի գների վրա, նրա խոսքով, ազդում է ոչ միայն դոլարի փոխարժեքը, դիզվառելիքի բորսայական արժեքն ամբողջ աշխարհում էապես բարձրացել է։
«Ներկա պահին այդ ոլորտում մեր մասով խնդիրներ չեմ տեսնում։ Եթե մենք դրանք տեսնեինք, գործ կհարուցեինք»,- ընդգծել է Գեւորգյանը։