Տեսանելի ապագայում Ռուսաստանի հետ գործընկերություն անհնար է պատկերացնել. Շոլց
Տեսանելի ապագայում Ռուսաստանի հետ գործընկերություն անհնար է պակերացնել, թեև դա ամրագրված է ՆԱՏՕ-ի 2010 թ. ռազմավարական հայեցակարգում: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Նա տեղեկացրել է նաև, որ իր երկիրը կընդլայնի ռազմական ներկայությունը Բալթիկ ծովի տարածքում:
«Պայմանավորվածություն ենք ձեռք բերել Լիտվայում Բունդեսվերի երկարաժամկետ տեղակայման վերաբերյալ։ Գերմանիան նաև զորքեր կուղարկի Սլովակիա՝ ապահովելու այդ երկրի անվտանգությունը։ Արդեն ասել եմ՝ պաշտպանելու ենք ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը»,- վստահեցրել է կանցլերը։