Երգչուհի Ալսուն` հեռուստահաղորդավարուհու կարգավիճակով
Ռուս հայտնիները բազմակողմանի գործունեություն են ծավալում: Նրանք հասցնում են ոչ միայն մի քանի աշխատանք իրականացնել, այլ նաև ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Նրանցից մեկը հայտնի երգչուհի Ալսուն է, ով որոշել է նաև հանդես գալ որպես հեռուստահաղորդավարուհի:
Նրան այսուհետ կարելի է տեսնել «Субботний вечер» հաղորդման շրջանակներում' որպես հաղորդավարուհի: Այդ ուրախալի լուրով երգչուհին կիսվել է իր երկրպագուների հետ: Նա հրապարակել է լուսանկար, որը նկարվել է հաղորդման նկարահանումների ընթացքում:
Երկրպագուները բավականին շուտ են արձագանքել և շտապել են շնորհավորել երգչուհուն նրան մաղթելով հաջողություններ: