Սողոմոնյան կղզիները թույլ չի տա Չինաստանին իր մոտ ռազմաբազա կառուցել
Սողոմոնյան կղզիները Չինաստանին թույլ չի տա իր մոտ ռազմաբազա կառուցել՝ նախընտրելով անվտանգության ոլորտում համագործակցությունը Ավստրալիայի հետ, Սողոմոնյան կղզիների վարչապետ Մանասե Սոգավարեի խոսքերն է բեջբերել կանադական BNN Bloomberg հեռուստաալիքը։
Սոգավարեի խոսքով՝ երկրում մշտական օտարերկրյա ռազմական ներկայություն չի լինի։
Ապրիլին պետությունն անվտանգության պայմանագիր է ստորագրել Չինաստանի հետ, ինչը տարածաշրջանում Պեկինի շարժառիթների վերաբերյալ մտահոգություն է առաջացրել Կանբերայում եւ Վաշինգտոնում: Միաժամանակ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը հայտարարել է, որ երկիրը Սողոմոնյան կղզիներում ռազմաբազա կառուցելու մտադրություններ չունի։
Այս պահին Չինաստանի միակ օտարերկրյա ռազմաբազան գտնվում է Ջիբութիում։ Մերձավոր Արեւելքի տարածաշրջանին աֆրիկյան պետության մոտ լինելը, ինչպես նաեւ նրա կարեւորությունը էներգակիրների տարանցման ուղիներում, երկիրը դարձնում են նշանակալի տեղ․ այն բանից հետո, երբ Չինաստանը ռազմաբազա հիմնեց, Ջիբութին հայտնվեց որոշ արեւմտյան երկրների ուշադրության կենտրոնում: