Փետրվարի 24-ից հետո Խերսոնում ծնված երեխաները Ռուսաստանի քաղաքացիություն կստանան
Փետրվարի 24-ից հետո Խերսոնի մարզում ծնված երեխաները, ինչպես նաև որբերը ավտոմատ կերպով Ռուսաստանի քաղաքացիություն կստանան: Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Խերսոնի շրջանի ռազմաքաղաքացիական վարչության ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Խերսոնի մարզում փետրվարի 24-ից հետո ծնված երեխաները ավտոմատ կերպով կստանան Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, բացի այդ, որբերը նույնպես կգրանցվեն որպես Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ», – ասել է նա։
Նախօրեին Ստրեմուսովն ասել էր, որ տարածաշրջանում ռուսական անձնագրերի «շտապ պահանջարկ» կա։ Նրա խոսքով՝ դրանց գրանցման համար ավելի քան տասը հազար հայտ է ներկայացվել։
Հատուկ գործողության ընթացքում ռուս զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խերսոնի շրջանը և Ուկրաինայի հարավում գտնվող Զապորոժիեի շրջանի Ազովյան հատվածը։ Տարածաշրջաններում ձևավորվել են նոր քաղաքացիական-ռազմական վարչակազմեր, սկսել են հեռարձակվել ռուսական հեռուստաալիքներն ու ռադիոկայանները, վերականգնվում են առևտրային կապերը Ղրիմի հետ։
Մարզերի առաջին բնակիչները փաստաթղթերը ստացել են հունիսի 11-ին։