«Գազպրոմ Գերմանիան» կառավարման կհանձնվի, կանվանափոխվի և 10 մլրդ վարկ կստանա
Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Գերմանիան երկարաժամկետ կառավարման կհանձնի «Գազպրոմ Գերմանիան» եւ 10 միլիարդ եվրոյի չափով վարկ կտրամադրի, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`հղում տալով Գերմանիայի կառավարությանը եւ հավելում, որ ընկերությունը կվերանվանվի Security Energy for Europe GmbH:
Կառավարության աղբյուրը նշել է, որ ներդրումային KfW բանկը 9-ից 10 միլիարդի չափով վարկ կտրամադրի: Նոր համաձայնագիրը ադմինիստրատորներին թույլ կտա կենտրոնանալ էլեկտրաէներգիայի մատակարարման վրա:
Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները հայտարարել է, որ պետության կողմից երաշխավորված վարկերը չեն ազդի դաշնային բյուջեի վրա եւ ընդամենը երաշխիքներ են։