Նավաստին ընկել է նավից և 17 կմ լողացել շնաձկներով լի ջրերում
Պանամայի ափերի մոտ մոտորանավով ծովը դուրս եկած նավաստին ընկել էր ծովը եւ 17 կիլոմետր լողալով անցել շնաձկներով լի ջրերում, գրում է LADBible-ը։ Հայտնվելով ջրի մեջ՝ տղամարդը նայում էր, թե ինչպես է իր նավը մնում հեռվում՝ տիրոջն աղետալի վիճակում թողնելով: «Այն ժամանակ ես մտածեցի, որ դա է վերջն է, ես կմեռնեմ»,- հիշում է ավստրալացին:
Ջոնը պատմում է, որ արեւն արդեն հորիզոնի հետեւում էր, ուստի իրեն պետք էր շտապ լողալ դեպի ափ: Նա մոտավորապես հասկանում էր, թե որ կողմում է ցամաքը, բայց լողալն այդքան էլ հեշտ չէր: Նախ, մինչեւ ցամաք 17 կիլոմետր էր, իսկ երկրորդ՝ այդ ջրերը լի են շնաձկներով:
«Ինչ-որ բան դիպավ ոտքիս, ես վախեցա, որ դա շնաձուկ է եւ ես սկսեցի խուճապի մատնվել», - պատմել է նավաստին: Ինչեւէ, Ջոնի բախտը բերել էր. դա ընդամենը ձկներ էին, որենք թույլ խայթոցներ էին թողել նրա վրա:
«Նրանք (ձկները) ինձ պարզապես հանգիստ չէին թողնում»,- դժգոհել է ավստրալացին:
Մոտ մեկ ժամ անց Դիրն ապահով հասել էր ափ եւ պառկել ավազի վրա՝ հավաքելով իր վերջին ուժերը։ Դրանից հետո նա ազդանշանային կրակ էր վառել եւ փրկության ակնկալիքով սպասել եւս երեք ժամ։
Ինչ վերաբերում է նավին, ապա դրա բեկորներն ավելի ուշ հայտնաբերվել են Պանամայի առափնյա ոստիկանության աշխատակիցների կողմից: