Խերսոնում համերգից հետո «Земляне» խումբը վթարի է ենթարկվել
Ավտոբուսը, որը տեղափոխում էր Խերսոնում Ռուսաստանի օրվա առիթով ամերգից վերադարձող «Земляне» երաժշտական խմբին, վատ լուսավորված մայրուղում վթարի է ենթարկվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով «Русская медиагруппа»-ի մամուլի ծառայությանը։
Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Թեոդոսիայից մոտ 30 կիլոմետր հեռավորության վրա՝ հունիսի 12-ի երեկոյան։ Վատ լուսավորված մայրուղում արտիստներին տեղափոխող ավտոբուսը կարող էր բախվել բեռնատարի հետ։ Ուղեւորները նշել են, որ վարորդը չթեքվեր, միջադեպը կարող էր ողբերգական ավարտ ունենալ։
«Ամենայն հավանականությամբ կա՛մ մեր վարորդն էր քնել, կա՛մ չի կարողացել կառավարել մեքենան։ Մենք բառացիորեն թռանք ճանապարհի վրայով եւ կարող էին հարվածել սյանը։ Փառք Աստծո, բեռնատարը (կեցցե վարորդը) արգելակեց։ Շատ տխուր կլիներ, քանի որ այն սլանում էր դեպի ավտոբուսի մեջտեղի հատված»,- պատմել է խմբի մենակատար Անդրեյ Խրամովը։