Վստահ եմ` Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն այսուհետ կամրապնդվեն և կընդլայնվեն. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Ռուսաստանի հետ իր երկրի հարաբերություններն այսուհետ ևս կամրապնդվեն և կընդլայնվեն:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերություններն այսուհետ ևս անշեղորեն կամրապնդվեն և կընդլայնվեն ի շահ մեր ժողովուրդների և երկրների»,- երկրի պետական տոնի ՝ Ռուսաստանի օրվա առթիվ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական նամակում նշել է Ալիևը:
Նամակում ասվում է, որ դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի ստորագրումը ընթացիկ տարվա փետրվարին ամրապնդեց վերջին 30 տարիների ընթացքում ձևավորված երկկողմ միջպետական կապերի բարձր մակարդակը: