Կիմ Չեն Ընը իր ժողովրդի անունից ջերմ շնորհավորանքներ է հղել Ռուսաստանի նախագահին և ժողովրդին
Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված իր շնորհավորական հեռագրում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը լիակատար աջակցություն է հայտնել ռուս ժողովրդին և նրա առաջնորդին, ինչպես նաև վստահություն է հայտնել երկու երկրների միջև համագործակցության հետագա ամրապնդմանը՝ արդարությունը պաշտպանելու համար: Այս մասին հայտնում է Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: Կիմ Չեն Ընը իր ժողովրդի անունից ջերմ շնորհավորանքներ է հղել Ռուսաստանի նախագահին և ժողովրդին, Պուտինին մաղթել քաջառողջություն, իսկ ռուս ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում։
«Ձեր ղեկավարությամբ ռուս ժողովուրդը, խիզախորեն հաղթահարելով բոլոր տեսակի մարտահրավերներն ու դժվարությունները, մեծ հաջողության է հասնում երկրի զարգացման արժանապատվությունը, անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու գործում, որին Հյուսիսային Կորեայի ժողովուրդը տալիս է իր ողջ աջակցությունը»,- ասվում է հեռագրում։
Կիմ Չեն Ընը վստահություն է հայտնել, որ երկու երկրների հարաբերությունները, որոնք նոր փուլ են մտել 2019 թվականի ապրիլին Վլադիվոստոկում երկրների ղեկավարների առաջին հանդիպումից հետո, կշարունակեն «դինամիկ զարգանալ»։