Միլիարդատեր Տիմուր Տուրլովը հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից եւ Ղազախստանի քաղաքացի է դարձել
Freedom Finance ներդրումային ընկերության հիմնադիրը, ով առաջին անգամ ռուսական Forbes-ի ցուցակում հայտնվել էր 2022 թ., Ղազախստանի քաղաքացի է դարձել։ Ինչպես նա ասել է Forbes-ին, դրա համար պահանջվել է հրաժարվել ռուսական անձնագրից, գրում է Forbes-ը։
Այս մասին Forbes-ին հայտնել է նրա ներկայացուցիչը եւ հաստատել ինքը՝ գործարարը։
Նախօրեին՝ հունիսի 9-ին, Տուրլովը Instagram-ի իր աքաունթում հայտնել էր, որ ղազախական անձնագիր է ստացել:
Տուրլովի ներկայացուցիչը Forbes-ին բացատրել է, որ Ղազախստանը թույլ չի տալիս երկրորդ քաղաքացիություն ունենալ, ուստի գործարարը ստիպված է եղել հրաժարվել ե՛ւ ռուսական անձնագրից, ե՛ւ Կարիբյան Սենթ Քիթս եւ Նեւիս նահանգի անձնագրից։ Նրա խոսքով՝ հպատակագրման գործընթացը սկսվել էր հինգ տարի առաջ, երբ Տուրլովը հանրապետությունում բնակության թույլտվություն է ստացել։ Հինգ տարվա կացության թույլտվությունը քաղաքացիություն ստանալու գլխավոր պահանջն է: Տիմուր Տուրլովը Ղազախստանի հարկային ռեզիդենտ է, որտեղ նա ընտանիքի հետ ապրում է ավելի քան 10 տարի։