Մալայզիայում մահապատժի կիրառումը կլինի դատարանների հայեցողությամբ
Մալայզիայում ծանր հանցագործությունների համար սահմանված մահապատժի կիրառումը դատարանների հայեցողությամբ կլինի: Այս մասին հայտնել է երկրի արդարադատության նախարար Վան Ջունաիդի Թուանկու Ջաֆարն ու հավելել, որ դատարանների հայեցողությամբ մահապատիժը կփոխարինվի «այլընտրանքային պատիժներով»:
«Սա ցույց է տալիս բոլոր կողմերի իրավունքները պաշտպանելու եւ երաշխավորելու կառավարության հանձնառությունը՝ արտացոլելով քրեական արդարադատության համակարգի բարելավման գործում կառավարության ներդրած ջանքերի թափանցիկությունը», - նշել է նախարարը:
Հայտարարության համաձայն՝ մի շարք հանցագործությունների համար, ինչպիսին են թմրանյութերի հետ կապված հանցագործությունները, կսահմանվեն այլընտրանքային պատիժներ, որոնց համար հետազոտություններ պիտի իրականացվեն: